28132 դիտում
23:35 02-11-2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Երևանի կենտրոնում գործող «Մանոթո» դիսկո ակումբում իրականացրել են «Աջափսանդալ» օպերացիա. բերման ենթարկվածների մեծ մասը Իրանի քաղաքացիներ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի 35 հասցեում վիճաբանություն է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտ, որտեղից պարեկները՝ գումարտակի հրամանտար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հասնելով նշված հասցեում գործող «Մանոթո» դիսկո ակումբ, այնտեղից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 37-ամյա Սեյեդ Նուրոլահին, 24-ամյա Արաշ Թավաքոլիին, 25-ամյա Էմադ Հոսեինխանին, 22-ամյա Ամիր Բաբազադեին , 19-ամյա Հասան Փավինին, 35-ամյա Ահմադ Ասղարիին, 39-ամյա Հաշեմ Թաշաքորին և 33-ամյա Սոհեյլա Ավշարին:
Այնուհետև ժամը 04:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է հրավիրվել Երևանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Հ.-ն, ով հայտնել է, որ ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի են: Այն է ՝ ժամը 00.30-ից մինչև ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ակումբում բերման ենթարկվածները և նրանց ընկերները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածել են ակումբի հաճախորդներին ու աշխատակիցներին, վնասել ակումբի գույքը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը:
Այնուհետև ակումբի հաճախորդներ, 34-ամյա Հեջման Ֆախարիինը, Երևանի բնակիչ, 36-ամյա Հրաչյա Վ.-ն, 27-ամյա Փեդրամ Քավուսինը, 25-ամյա Ամիր Չեղալվադը, բացատրություններ են տվել, որ պարեկների կողմից բերման ենթարկվածները և նրանց ընկերները ձեռքերով և ոտքերով հարվածել են իրենց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Բոլոր անձինք բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բաց թողնված անձինք ժամանակավորապես բնակվում են Երևանի Ազատության պողոտայում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: