211652_close_icon
views-count2699 դիտում article-date 10:27 26-10-2022

Զատուլինի հետ նման կերպ վարվելը հիմքից հարված է հայ-ռուսական հարաբերություններին․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Հայկական ժամանակը», վկայակոչելով իր տեղեկությունները, գրել է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Զատուլինն այլեւս համարվում է անցանկալի անձ Հայաստանում: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն այս քայլը հետեւյալ կերպ որակեց.

— Զատուլինի հետ նման կերպ վարվելը ամոթի ու լկտիության գագաթնակետն է, սա ուղիղ հարված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: Զատուլինն այն եզակիներից է, ով մշտապես արտահայտել է հայամետ դիրքորոշում, ու այսօր քննադատության համար նրա հետ այս կերպ վարվելը ուղղակի ստորություն է:

Սկսել եմ ամաչել, որ հայ եմ, այս ի՞նչ եք անում իմ ազգի գլխին, իմ ճանաչած հայն ընդունակ չէր նման էժան քայլի: Այս ամենը եկավ ՌԴ դեսպանատան մոտ ցույցերից, երբ գոռում էին, թե՝ դեմ ենք ՌԴ-ի հետ բարեկամությանը, դե քանդեք ամեն ինչ: Հետո ո՞ւմ եք ասելու, որ գան Ձեզ փրկեն: Ամերիկայի հե՞տ եք սկսել հարաբերություն հաստատել, իսկ դուք մտածո՞ւմ եք, որ Ամերիկան անգամ Հայաստանի տեղը չգիտի: Զատուլինի հետ նման կերպ վարվելը հիմքից հարված է հայ-ռուսական հարաբերություններին, այսքանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր