211652_close_icon
views-count61265 դիտում article-date 10:14 17-10-2022

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ Էջմիածնից Երևան ճանապարհը բեռնատարների վարորդները փակել են․ երթևեկությունը կաթվածահար է եղել․ պահաջում են նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 1 ժամից ավելի է Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում, ի նշան բողոքի մոտ 250-ից ավելի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում և բեռնատարներով փակել են ճանապարհը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կշեռքներն են, որով բարձված ավտմեքենաները կշռվում են։ Ու եթե սահմանված չափից շատ է բարձված բեռնատարը, ապա վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Ժամանել են  նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում։

Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների, ովքեր փակել էին ճանապարհը, բռնի ուժով, մի քանիսին էլ գետնին քարշ տալով, մտցրեցին ոստիկանական ավտոմեքենաները և տեղափոխեցին։

Իրավիճակը լրիվ լարվեց այն բանից հետո, երբ ոստիկանները տեղեկացրեցին, որ Երևանից սպասված հյուրերը հրաժարվում են գալ, պատճառաբանելով, որ բողոքի ակցիայի 5 մասնակիցներ գան Երևան, ինչին ակցիայի մասնակիցները դեմ էին։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+

Նմանատիպ նյութեր