211652_close_icon

Ռիշի Սունակը ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

views-count1379 դիտում article-date 16:23 25-10-2022
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորից ստանալով կառավարություն ձեւավորելու մանդատ։

Երեքշաբթի օրը Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած արարողության կադրերը հրապարակել է  միապետի մամուլի ծառայությունը։

Այժմ 42-ամյա Սունակը կուղեւորվի Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայր, որտեղ հանդես կգա ժողովրդին ուղղված ելույթով։ Նա դարձել է առաջին վարչապետը, որին հավանություն է տվել թագավոր Չարլզ III-ը, որը ստանձնեց գահը  սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։

Նմանատիպ նյութեր