Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել ՄԹ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Այդ մասին հայտնել Է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեմ Բրեդին, փոխանցում է Ria Novosti-ն։
Սունակը եղել է միակ թեկնածուն, ով առաջադրվել է այդ պաշտոնում այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին:
Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուներին անհրաժեշտ էր ստանալ կուսակցության առնվազն 100 անդամների աջակցությունը։
Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, չնայած սպասումներին, չի առաջադրել իր թեկնածությունը։