211652_close_icon
views-count18712 դիտում article-date 14:40 25-10-2022

Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք․ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում ապահովում են ոչ միայն քաղաքացիների անվտանգությունը, այլ նաև նախականխում են բազմաթիվ հանցագործություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում, ժողովրդին հայտնի Չարբախի դեպոյի հարևանությամբ զենք-զինամթերք կա։ 

Նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ 

Նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանը, Հայկ Ղազարյանն ու Արա Բարսեղյանը  սահմանազատել են տարածքը, քանի որ պարզվել է՝ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եղել։ 

Պարեկները նշված վայրում հայտնաբերել են 230-ից ավելի փամփուշտներ, 2 հատ փամփշտատուփ, 1 հատ տագնապային լուսացույց, 2 հատ նռնակ, 11 հատ նռնակի պայթուցիչ, 8 հատ նռնակի պարագա։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր