211652_close_icon
views-count54226 դիտում article-date 21:56 24-10-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում հայտնի գեներալին պատկանող «Ռենեսանս» ռեստորանի դիմաց. հետիոտնը տեղում մահացել է, նշված վայրում դեպքից առաջ և հետո արտաքին լուսավորությունը բացակայում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Մարատ Հ-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով  Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 49-ամյա Սվետլանա Ռ-ին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Կարեն Սարգսյանը։ 

 Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։

Տեղում բաժնի պետ Գ. Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, և խմբի ղեկավար նշանակված Մ. Մուրադյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր .օր-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Տեղում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանը ծառայություն կատարող պարեկի հետ չափեցին սթափությունը, նա եղել է սթափ, ապա վաշտի հրամանատարի ուղեկցությամբ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին թե վրաերթից առաջ, թե վրաերթից հետո մինչև ժամը 22։00-ը լուսավորությունը բացակայում է, իսկ վերջին ժամանակահատվածում մայրաքաղաքում մահվան ելքով վրաերթերի պատճառներից մեկը արտաքին լուսավորության ոչ ճիշտ և  ժամանակին միացումն է։ Ու եթե Երևանի «մեծն» քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այս օրերին «Քիմ Քարդաշյանին ձեռնոց նետած» Տիգրան Ավինյանը, ով ավելի շատ շոուով է տարված, քան բուն աշխատանքով, ինչպես նա Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «մեծն» Ռազմիկ Մկրտչյանը հետևություններ չանեն. պարտավորեցնեին՝ լուսավորությունը ժամանակին միացնեին, հնարավոր է՝ վրաերթը տեղի չունենար։

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր