211652_close_icon
views-count1559 դիտում article-date 20:35 24-10-2022

Մարտունու համայնքապետարանի շենքում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ

Հոկտեմբեր ամսից Գեղարքունիքի մարզի  Մարտունու համայնքապետարանի շենքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ընթանում են դահլիճի եւ աշխատասենյակների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 40 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել համայնքապետարանի 2-րդ եւ 4-րդ հարկերի 24  աշխատասենյակ եւ նիստերի դահլիճը։ 777 քառակուսի մետր մակերես կազմում են աշխատասենյակները, 245 քառակուսի մետր՝ նիստերի դահլիճը եւ նախասրահը։

Իրականացվում է ներքին պատերի եւ միջնորմների քանդված հատվածների սվաղում եւ ներկում, միջնորմների վերնամասում դրանց պատերի հետ միացման տեղերում առաջացած ճաքերի փակում, հատակի եւ դրա հիմնատակերի նորոգում, ջեռուցման համակարգի, նոր պատուհանների եւ ներսի դռների տեղադրում։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ։

«Առ այսօր համայնքի ավագանու նիստերը տեղի են ունենում համայնքի ղեկավարի աշխատասենյակում, որտեղ նախկինում առկա էին բավարար պայմաններ, սակայն համայնքի խոշորացումից հետո մոտ 2,5 անգամ ավելացել է  ավագանու եւ աշխատակազմի թիվը, եւ խիստ անհրաժեշտություն է առաջացել՝ ունենալու նիստերի դահլիճ՝ ավագանու նիստերն անցկացնելու ու  լրացուցիչ աշխատասենյակներ՝ աշխատակազմի, ավագանու խմբակցությունների գործունեությունն  ապահովելու համար։

Ծրագրի ավարտի արդյունքում Մարտունու համայնքապետարանը կապահովվի ժամանակակից պայմաններով հագեցած նիստերի դահլիճով եւ աշխատասենյակներով։

Նմանատիպ նյութեր