2066 դիտում
18:48 14-02-2020
Կոտայքի մարզում 10 մշակույթի տների կառռւցման և հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 2019-2020 թթ. Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում
Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվել 105 ծրագրային հայտ՝ 2020 թվականի սուբվենցիաների միջոցով մարզի համայնքներում իրականացնելու համար:
Այս տարիմարզային իշխանությունների կողմից որպես համայնքներում կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:
Հատկանշական է, որ 2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվելու է՝ զուգորդվելով նաև մշակույթի տների կառուցմամբ:
Եվ այսպես, 2020 թվականին նախատեսվում է Վերին Պտղնի համայնքում կառուցել նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք), Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցել մշակույթի տան շենքը, Պռոշյանում, Արզնիում իրականացնել մշակույթի տների հիմնանորոգման աշխատանքներ, իսկ Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում իրականացնել վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:
Նշենք, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Պռոշյան, Հացավան և Գետամեջ համայնքներում մեկնարկել էին մշակույթի տների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ: Հացավանում և Պռոշյանում մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվումէ շարունակել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
23:35 11-06-2015
Մայրաքաղաքում շարունակվում են մշակույթի տների և գրադարանների հիմնանորոգման աշխատանքները
2868 դիտում
21:58 09-08-2019
Շողակաթում ընթանում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները
1589 դիտում
20:35 24-10-2022
Մարտունու համայնքապետարանի շենքում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը