Ալիևը ժամանել է Վրաստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի, հայտնում է Regnum գործակալությունը:
Հաղորդվում է, որ Ալիևն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ են վարել։ Դրանից հետո նրանք հայտարարություններով հանդես են եկել լրատվամիջոցների համար։
«Հուսով եմ, որ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի և կստորագրի Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը»,- APA գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով՝ այդ պայմանագիրը պետք է հիմնված լինի «միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունքների վրա»։
«Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի։ Դրա հետ մեկտեղ համագործակցության հնարավորություններ կստեղծվեն», - հայտարարել է Ալիևը։