211652_close_icon
views-count13731 դիտում article-date 18:47 23-10-2022

Տարեք ու զխտկվեք. ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա ջուր»-ը խմելու ջրից եկած գորտի վերաբերյալ․ Oragir.News

Oragir.News կայքի փոխանցմամբ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողության ֆեսյսբուքյան էջում Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի բնակչուհի Անահիտ Անդրեասյանը տեղադրել է սատկած գորտի նկար և գրել. «Վեոլիա ջրի» տնօրեն ու մնացած ղեկավարներ, եկեք խմելու ջրի հետ եկած ձեր գորտը տարեք, զխտկվեք»։ 

Կայքը գրում է, որ կապ է հաստատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժնի պետի տեղակալ Մուրադ Սարգսյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք տեղյակ են դեպքի մասին ու ինչ են պատրաստվում անել, արդյոք նախկինում էլի նման դեպքեր եղե՞լ են:

Մ․Սարգսյանը պարզաբանել է, թե արդյոք քաղաքացին դիմել է ջրմուղին, թե ոչ, այն դեպքում, երբ բնակչուհին հորդորն ուղղել է հենց Վեոլիա ջրին. «Բա ինչու՞ չեն դիմում։ Եթե ինչ-որ կերպ հնարավոր լինի իմանալ տիկնոջ հասցեն, կգնանք կստուգենք, ինչի՞ մասին է խոսքը, գոնե ինքը նեղություն քաշի հոգու ճիչից բացի հասցե գրի, որ իմանանք։ Բազում թաղամասում երեսուն հազար մարդ է ապրում, հիմա մենք ի՞նչ է, գնանք իմանանք, թե ինքն ո՞վ է։

Բայց կարելի է գրել էս հարկ, էս շենք, գնանք հասկանանք, թե ի՞նչ է եղել։ Որքան գիտեմ, այդտեղ ոչ Վեոլիան, պետության կողմից ջրամատակարարման ցանցնա վերակառուցում, էտ կարամ ասեմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր