211652_close_icon
views-count2600 դիտում article-date 12:43 22-10-2022

ՖԻՖԱ-ն հայտարարել է տրանսֆերային շուկայում փոփոխությունների մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կազմակերպության խորհրդի նիստից հետո հայտարարել է տրանսֆերային շուկայում փոփոխությունների մասին։ Գրում է Armsport.am-ը։

Մասնավորապես, փոփոխությունները կսկսվեն խաղացողներին կրթող ակումբների վճարումներից: ՖԻՖԱ-ն կկազմակերպի նաև ակումբների միջև վճարումների թափանցիկությունը։

«Հաստատվել են ՖԻՖԱ-ի տեղեկատվական կենտրոնի կանոնները։ Մենք որոշեցինք այն ստեղծել մի քանի տարի առաջ՝ տրանսֆերային շուկայի համակարգի բարեփոխման շրջանակներում։ Տրանսֆերների հետ կապված բոլոր վճարումները կկատարվեն այդ կենտրոնով։ Մենք սկսելու ենք փոխհատուցումներից․ դրանք կստանան այն ակումբները, որոնք զբաղվում են ֆուտբոլիստների կրթությամբ։ Նման ակումբներ կան ամբողջ աշխարհում, և դրանք չափազանց կարևոր աշխատանք են կատարում։

Մենք որոշել ենք համակարգը դարձնել ավտոմատացված. պրոֆեսիոնալ խաղացողի յուրաքանչյուր տրանսֆեր, որը ներառում է մարզումային փոխհատուցում և համերաշխության վճարումներ, ավտոմատ կերպով կուղարկվի ակումբներին՝ ՖԻՖԱ-ի նոր համակարգի միջոցով: Սա կփոխի փոքր ակումբների կյանքը»,- ասել է Ինֆանտինոն։

Նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի նոյեմբերի 16-ից։ Նշվում է, որ ակումբները կստանան մոտ 400 մլն դոլար, ինչը 5 անգամ ավելի է, քան ընթացիկ եկամուտը։

Նմանատիպ նյութեր