211652_close_icon
views-count1026 դիտում article-date 12:29 22-10-2022

Հայաստանն առաջին անգամ մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Գրում է Armradio-ն։

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում հայ մարզուհիներն արդեն երկու բրոնզե մեդալ են նվաճել։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Եկատերինա Սիչևան և Սոնա Հարությունյանը: Քառորդ եզրափակիչում Սիչևան 3:2 հաշվով պարտության էր մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վիլմա Վիտանեին, իսկ կիսաեզրափակչում զիջել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Բոջանա Գոյկովիչին։ Սոնա Հարությունյանն էլ կիսաեզրափակչում զիջել է ուկրաինուհի Մարիա Բովային և բավարարվել բրոնզե մեդալով։

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, դուրս է եկել եզրափակիչ և արդեն վաղը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար՝ մենամարտելով իռլանդացի Քրիստինա Դեսմոնդի հետ։

Անի Հովսեփյանն այսօր ավելի վաղ ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։ Գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։