2491 դիտում
23:30 11-08-2019
Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ է նվաճել
Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, մեր երկրի համար սա աննախադեպ արդյունք է Եվրոպայի առաջնություններում:
«Անկասկած, կարող ենք փաստել, որ հայկական բռնցքամարտի ապագան հուսալի ձեռքերում է: Այս նվաճումը վկայում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ճիշտ և հետևողական աշխատանքի մասին: Շնորհավորում ենք մեր մեդալակիր բռնցքամարտիկներին, մարզչական կազմին»:
68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Արծաթե մեդալակիր են դարձել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը։ 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանն էլ Հայաստան են վերադառնալու բրոնզե պարգևով:
Նմանատիպ նյութեր
2489 դիտում
23:16 23-08-2021
10 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում
3858 դիտում
15:44 05-02-2018
Կարատեիստ Գեղամ Նիկողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում
5525 դիտում
22:25 19-04-2018
Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
2944 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3475 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3274 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»