23743 դիտում
20:29 21-10-2022
Երևանում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի բացառիկ մրցաշարում առաջին անգամ ռինգ դուրս եկավ Եվրոպայի մրցանակակիր, միջազգային մրցումների հաղթող, երևանցի 24-ամյա Աշոտ Մխիթարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 19-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Փրայմ Հոլ» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ բացառիկ մարզական մրցաշար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար էր, և մասնակցում էին մի շարք անվանի բռնցքամարտիկներ։
Ռինգ էր դուրս եկել նաև երևանցի, 24-ամյա Աշոտ Մխիթարյանը, ով զբաղվում է բռնցքամարտով արդեն 10 տարի։ Նա Եվրոպայի մրցանակակիր է, միջազգային մրցումների հաղթող, իսկ երեկ պրոֆեսիոնալ բոքսին առաջին անգամ մասնակցեց։ Նրա մրցակիցը Արթուր Պողոսովն էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 19-ին Երևանում՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Փրայմ Հոլ» ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել բացառիկ մարզական մրցաշար։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար էր։ Մասնակցել էին մի շարք անվանի բռնցքամարտիկներ, իսկ մրցաշարի եզրափակիչ ռաունդում հանդես էր եկել հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Կարո Մուրատը։ Նրա մրցակիցը լեհ Նորբերտ Դամբրովսկին էր։
39-ամյա Կարո Մուրատի և 34-ամյա Նորբերտ Դամբրովսկու մենամարտի 10-րդ ռինգում Կարո Մուրատը նոկաուտով հաղթեց։ Սա նրա առաջին մրցույթն էր Հայաստանում։
Մրցաշարին ներկա էին բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներ, սիրված ու ճանաչված բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4532 դիտում
20:58 04-02-2020
Կիևում 3 հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դուրս կգան ռինգ փետրվարի 8-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ