Չավուշօղլուն բողոքել է, որ ԵԱՀԿ-ն, առաքելություն ուղարկելով, «անտեսում է» Ադրբեջանին և «աջակցում» Հայաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի որոշումը՝ Հայաստան կարիքները գնահատող առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Ուրբաթ ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ-ն «անլուծելի խնդիրների կենտրոն է դարձել» իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը «հակասում է» հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին, գրում է «Անադոլուն»։
«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա «ձախողված» միջնորդական ջանքերը։
«Տարիներ շարունակ նրանք պարզապես ձգձգել են գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Նա բողոքել է, որ ԵՄ-ում էլ «առանձնապես անկեղծություն չկա»:
Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների վրա։
«Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։ Այցի նպատակն է՝ գնահատել իրավիճակը սահմանամերձ որոշ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի հիման վրա և փորձաքննություն իրականացնել՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։