Ադրբեջանը սկսում է քծնել ԱՄՆ-ի նոր նախագահին՝ Թրամփին նրա պատկերով գորգ ուղարկելով
Ադրբեջանը որոշել է դերի մեջ մտնել այն բանից հետո, երբ երեկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց երկրի նախագահի լիազորությունները։
Այսպես, vesti.az-ի փոխանցմամբ, ադրբեջանցի գորգագործ Դաղլար Սաֆարովը ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պատկերով գորգ է գործել և այն ուղարկել Թրամփին։ Գորգի հետ նա շնորհավորական նամակ է հղել՝ նրանում ակնարկելով, որ մինչ այդ ինքը բազմաթիվ քաղաքական գործիչների պատկերներով գորգեր է գործել ու նվիրել նրանց, իսկ որոշների հետ էլ հանդիպումեր է ունեցել։
Սաֆարովի խոսքով՝ ինքը Թրամփի պատկերով գորգը սկսել է գործել նոյեմբերից։