211652_close_icon
views-count2048 դիտում article-date 15:34 07-12-2016

Ռուսաստանը օգնության ձեռք կմեկնի Վենեսուելային՝ ուղարկելով 50.000 տոննա ցորեն

2017 թվականի հունվարին Ռուսաստանի և Վենեսուելայի միջև կկնքվի կոմերցիոն համաձայնագիր, ըստ որի՝ Ռուսաստանը 30-50 հազար տոննա ցորեն կմատակարարի Վենեսուելային, տեղեկացնում է Tass-ը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին։ «Խոսքը գնում է 30.000-50.000 տոննա ցորենի մասին, որը մինչ օրս Վենեսուելան ստանում էր Կանադայից և ԱՄՆ-ից»,-Ռուս-վենեսուելական բարձր մակարդակի հանձնաժողովի նիստում ընդգծել է Ռոգոզինը։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր, որ Կարակասը պատրաստ է 2017 թվականին ցորեն գնել Ռուսաստանից, որպեսզի կայունացնի շուկայում իրավիճակը։

Նմանատիպ նյութեր