211652_close_icon

Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

views-count1343 դիտում article-date 15:03 21-10-2022
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը հայտնում է, որ նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Անդրեյ Կովաչեւը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր