Շիրակի մարզը բացառիկ է անտերությամբ, արդեն 32 տարի շարունակ. Վահան Թումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրում է. «Շիրակի մարզը բացառիկ է անտերությամբ, արդեն 32 տարի շարունակ: Իրականում չեմ հասկանում, թե ինչու եկած իշխանությունը տանել չի կարող, եթե չասեմ ատում է Շիրակն ու հատկապես Հայ-թուրքական սահմանի եկայնքով սփռված կիսադատարկ, Անիի նախկին վարչական շրջանն ու գյուղերը:
Այս տարի էլ, իբրև ուզում էին կառուցել Գյումրի-Արմավիր գլխավոր մայրուղին, 35 թե 36 կիլոմետր անանցանելի, սարսափելի քարուքանդ ճանապարհի մի 30 կիլոմետրը եկան աշնան կեսին քանդեցին: Շինաղբն էլ մայրուղու չորս բոլորը լցրին: Աղինի հատված ամենաահավորն է, որքան հասկանում են թողել են, իբրև գարնանը քանդեն: Բայց ոնց են կարողանալու էս ձմռան շեմին քանդած մոտ 30 կիլոմետրը ասֆալտելու, գլուխ չեմ հանում»: