2662 դիտում
20:46 04-07-2021
Շիրակում այս տարի կործանարար երաշտ է. Վահան Թումասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Անիին մոտ, անջրդի դաշտերում ենք, անտանելի շոգ եղանակ է, բայց առավել ցավալի է, որ Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:
«Առավել ծանր է ամբողջովին անջրդի, ամենաաղքատ ու անտեսված՝ Անիի նախկին վարչական շրջանի, Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում: «Շիրակ կենտրոնը» մի շարք գյուղատնտեսական ծրագրեր հենց այս վայրերում է իրականացնում:
Ծրագրերից մեկի՝ «Չմշակվող վարելահողերի վերականգնում, հացահատիկի մշակում» շրջանակում նախորդ տարվանից մոտ 30 հեկտարի վրա աննկարագրել ծանր աշխատանք կատարեցինք: Սպասում էինք լավ բերքի, հազար ու մի նպատակ կար, բայց երաշտը ամեն ինչ խափանեց: https://shirakcentre.am/hy/program/2021/51/
Բնականաբար մենք գործի կեսից կանգնողներից չենք: Հիմա կանաչ դաշտերում, չսպասելով բերքահավաքին, սկսել ենք վար անել: Թող համարվի, որ կանաչ պարարտացում ենք անում, միևնույն է կգտնենք միջոցներ նույն դաշտերում աշնանացան ցորեն ցանել...»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1750 դիտում
20:44 20-10-2022
Շիրակի մարզը բացառիկ է անտերությամբ, արդեն 32 տարի շարունակ. Վահան Թումասյան
3044 դիտում
23:41 15-08-2020
Վահան Թումասյան. Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը
Այս բաժնից
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
883 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր