211652_close_icon
views-count1387 դիտում article-date 13:20 20-10-2022

ԵՄ-ն 10 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում ՀՀ-ին ոստիկանության բարեփոխումների, պարեկային ծառայության ընդայնման, միգրացիոն ծառայությունների բարելավման համար

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ Եվրամիությունը ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն  կտրամադրի Հայաստանին՝  ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով: 

««ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված է ոստիկանության բարեփոխումների իրականացումը՝ այդ թվում պարեկային ծառայության ընդայնման, միգրացիոն ծառայությունների բարելավման մասով»,- ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ծրագր շրջանակներում աջակցություն կտամադրվի նաև մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանն ու 2023-2025 թթ գործողությունների ծրագրի մշակմանը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին՝ կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով:

Նմանատիպ նյութեր