Արագածոտնի մարզի Ոսկեհատ և Ոսկեվազ բնակավայրերում շչակ է գործարկվելու․ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Իսկ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեհատ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու են բնակավայրերի շչակները։
ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:
ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ: