211652_close_icon
views-count1998 դիտում article-date 12:56 03-03-2022

Ոսկեհատ, Ոսկեվազ և Օշական համայնքներում շչակներ են գործարկվելու

Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեհատ համայնքում իրականացնելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում տարահանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:

***

Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեվազ համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:

***
Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Օշական համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր