211652_close_icon
views-count6324 դիտում article-date 10:21 18-10-2022

Հոկտեմբերի 3-9 Իսպանիայի Լլորեն Դե Մար քաղաքում տեղի ունեցավ Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի 65-րդ գագաթնաժողովը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 3-9 Իսպանիայի Լլորեն Դե Մար քաղաքում տեղի է ունեցել Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի 65-րդ գագաթնաժողովը (IPA)։
Մասնակցում են 110 երկիր, 71 երկիր լիիրավ անդամ, մնացածը դիտորդի կարգավիճակով։ Հայաստանը լիիրավ անդամ է դարձել ձայնի իրավունքով 2010թ.-ին։ 

Գագաթնաժողովի օրակարգում 3 հիմնական հարցեր են քննարկվում

1 ահաբեկչության դեմ պայքար
2 թրաֆինգի դեմ
3 մարդու իրավունքների և հիմնարար ազատության հարցեր

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Ոստիկանական միջազգային ասոցիացիայի Հայաստանի մասնաճուղի նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը։ Նա իր ելույթում բացի հիմնական հարցերի քննարկումից նշեց, որ Ադրբեջանը որպես ագրեսոր ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և կոչ արեց դատապարտել և ճանաչել Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր։ 

ՀՀ պատվիրակությունը նեկայացնում են նաև Ֆրանսիայից Սուրեն Շահումյանը, Վիրաբ Մանուկյանը։ Միացյալ Նահանգներից Արտաշես Ազիզյանը և Մայքլ Իսրայելյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր