53277 դիտում
14:22 17-10-2022
Երևանում Ford Mustang-ով վթարի է ենթարկվել «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տնօրենը․ մյուս տուժածները անվտանգության պետ ու աշղեկ են․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում Եղվարդի խճուղու «Օլիմպավանի» հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Սարգսյանի վարած Ford Mustang մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Աշոտ Սարգսյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վարորդները դեպքի վայրում սպասում էին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին, Երևանի բնակիչ 59-ամյա Սամվել Ալոյանը իր վարած Dodge Challenger ավտոմեքենայով բախվում է Ford Mustang-ին։
Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանն ու պարեկներ Ժիրայր Խանջյանն ու Գրետա Նոբելյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ford Mustang-ի վարորդ Ա․ Սարգսյանը «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տնօրենն է, Dodge Challenger-ի վարորդ Ս․ Ալոյանը «ՎԱՆ» թաղամասի անվտանգության պետն է, իսկ Opel Astra-ի վարորդ Ա․ Սարգսյանը «Աֆալան» ՍՊԸ-ում աշխատում է որպես աշղեկ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+