211652_close_icon
views-count25682 դիտում article-date 17:10 15-10-2022

Ավտովթար Կոտայքի մարզում․ Սևանի գաղութի մոտ բախվել Toyota Corolla-ն ու Mercedes-ը․ կա վիրավոր, վարորդներից մեկի եղբայրը Սևանի ոստիկանապետն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում Սևանի գաղութի հարևանությամբ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Ջանիկյանի վարած Toyota Corolla մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Աբաջյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ․ Ջանիկյանը ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի եղբայրն է։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր