26803 դիտում
17:23 15-10-2022
Արտակարգ դեպք Սևանի գաղութի մոտ․ բանջարեղենով բարձված Ford Transit-ում հրդեհ է բռնկվել․ մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, այդ թվում՝ Սևանի ոստիկանապետի եղբայրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում, Սևանի գաղութի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Գերասիմ Եսայանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 հաշվարկով հրշեջ-փրկարարները, քաղաքացիները, որոնց մեջ է եղել նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի եղբայրը՝ Դավիթ Ջանիկյանը, պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ford Transit-ը բարձված է եղել բանջարեղենով և այրվել է դիմային հատվածը։ Ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)