Քաղաքապետարանը հայտնել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադայի հրատապ նորոգման պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան այս պահին փակ է երթևեկության համար: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Տարածքում նորոգման աշխատանքներ են:
Շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացնում ծրագրի ընթացքը, տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը քաղաքացիների անվտանգությունն էր, փլուզման վտանգ կար: