1379 դիտում
11:51 15-10-2022
Անցկացվել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի զեկույցի քննարկումը
Արփինե Սարգսյանի համանախագահությամբ հայկական պատվիրակությունը Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում մասնակցել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ ՀՀ 7-րդ զեկույցի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել հեռավար եղանակով:
Կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։
Պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, զբաղվածության, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունը հրավիրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
20:14 09-10-2015
ՄԱԿ-ի` կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի այլընտրանքային զեկույցի հանրային քննարկում` Երևանում
2683 դիտում
19:07 07-11-2016
ՄԱԿ-ի կոմիտեում քննարկվեցին Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին ՀՀ զեկույցները
1506 դիտում
15:43 14-07-2020
ՄԱԿ-ը նախազգուշացնում է՝ մինչև 2030թ. սովի և թերսնուցման բոլոր ձևերի վերացման նպատակին հասնելը կասկածի տակ է
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1978 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am