211652_close_icon
views-count1042 դիտում article-date 13:36 13-10-2022

ԱՄՆ պետքարտուղարությունը պահանջել է հետաքննել սեպտեմբերի 12-14-ին ռազմագերիների հանդեպ կատարված բռնությունները

ԱՄՆ պետդեպարտամենտը խոր անհանգստություն է հայտնել էսկալացիայի ժամանակ՝ սեպտեմբերի 12-14-ին ռազմագերիների հանդեպ կատարված բռնությունների նոր հաղորդումների առնչությամբ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի գործերի Բյուրոյի թվիթերյան միկրոբլոգում։

«Լիակատար եւ անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը հոկտեմբերի 4-ին զգալի և դրական առաջընթաց քայլ էր»,- նշվել է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր