Ղազախստանը ԵԱՀԿ-ին կոչ է արել հետաքննել Ուկրաինայում կատարված ռազմական հանցանքները
Kazinform-ի հաղորդմամբ` Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ժնևում ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի կոնֆերանսում` հայտարարելով, որ ԵԱՀԿ-ը պետք է զբաղվի Ուկրաինայում կատարված ռազմական հանցանքների հետաքննմամբ:
Տոկաևն ընդգծել է, որ Ուկրաինայի ճգնաժամն իրական սպառնալիք է միջազգային անվտանգության համար: Նա նաև ընդգծել է, որ հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ-ի միջնորդությամբ երկխոսության մեջ պետք է մտնեն Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդները:
Բացի այդ, Տոկաևը կոչ է արել վերջ դնել պատժամիջոցային դիմակայությանը, որն օգուտներ չի բերում կողմերից մեկնումեկին: