3931 դիտում
14:24 18-08-2022
Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել, որ Հայաստանում նման իրադարձություն տեղի չունենա. Փաշինյան
2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է հավաքել տեղեկատվություն բոլոր հնարավոր այն օբյեկտների մասին, որոնք ունեն պայթյունավտանգ նյութեր: Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ասաց, որ ինքը փորձել է հաշվետվություն ստանալ այս հանձնարարականի կատարման վերաբերյալ:
«Տեղեկատվությունը ամփոփվում է: Նաև պետք է հանձնարարեմ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և զեկուցի, թե իմ հանձնարարականը ինչպես է կատարվել»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում համապատասխան տեսչական մարմինը 2021 թվականի գարնանը կատարել է ստուգումներ և արձանագրել խախտումներ:
«Այս տեղեկությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Այդ հանձնարարականը ժամկետով սահմանափակված չի եղել: Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին հանձարարեց՝ ուսումնասիրել, թե իր տված հանձնարարականն ինչպես է կատարվել։

Նմանատիպ նյութեր
2830 դիտում
15:05 13-10-2022
«Մեր պրոֆեիսոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, բնակարանի խնդիր. Նիկոլ Փաշինյան
3217 դիտում
15:34 23-06-2022
Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
421 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը