906 դիտում
19:49 12-10-2022
Քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրիում անցկացվել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության երրորդ եռամսյակի հաշվետու ժողովը։
ՊՆ-ից հայտնում են, որ Ժողովի ընթացքում քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, ավագ գնդերեցները ներկայացրել են եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանը առաջադրանքներ է տվել գնդերեցներին, նշել մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է տանել շարունակական աշխատանքներ և շտկել առկա բացթողումները։ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը մի շարք գնդերեցների հանձնել է գերատեսչական պարգևներ:
Նմանատիպ նյութեր
637 դիտում
19:16 16-11-2023
ՄԻՊ գրասենյակում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր
Այս բաժնից
361 դիտում
19:12 17-05-2024
Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան
544 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը