1151 դիտում
12:56 12-10-2022
Արայիկ Հարությունյանը Հռոմում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի հանդիպմանը
2022թ. հոկտեմբերի 11-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավար և «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանը Հռոմում մասնակցել է ԲԿԳ «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի միջոցառմանը։ Հայտնում է Կառավարությունը։
Միջոցառմանը մասնակցել են Արևելյան գործընկերության և Մերձբալթյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանի հետ հանդիպմանը Ա. Հարությունյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, ադրբեջանական վերջին ագրեսիային և դրանց ազդեցությանը Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա։
Քննարկվել են համագործակցային նոր հնարավորություններ`ԲԿԳ-Հայաստան 2022-2024թթ. ծրագիրը լավագույնս իրականացնելու և կառավարման համակարգն ավելի մասնակցային դարձնելու ուղղությամբ։
ԲԿԳ գործադիր տօրեն Ս. Պրադանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և առաջխաղացման ուղղություններով։
Արայիկ Հարությունյանը կարևորել է ԲԿԳ դերը Հայաստանում թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման հարցում:
Միջոցառման շրջանակներում հանդիպել են նաև Արայիկ Հարությունյանը և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռեվազ Ջավելիձեն։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրներում ԲԿԳ օրակարգերը, դրանց ընթացիկ իրականացումը և թե ինչպե՞ս կարող են երկու կառավարություններն աջակցել միմյանց ԲԿԳ օրակարգային բարեփոխումներն իրականացնելու հարցում։
Քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների, ռազմավարական ծրագրերի և ոլորտային այլ խնդիրներին ուղղված հարցեր։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել փորձի փոխանակման և բարեփոխումների օրակարգի շուրջ` փոխադարձ այցերի և նոր համագործակցային մեխանիզմների միջոցով։

Նմանատիպ նյութեր
820 դիտում
20:02 05-06-2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակությանը
1350 դիտում
20:24 31-10-2019
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին
Այս բաժնից
1267 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2659 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
823 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ