Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ուզո՞ւմ է պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:
Թերևս, բայց Նիկոլը պետական գործչի մակարդակի չի հասել ու անգամ այս կարևոր հարցը կապում է ներքաղաքական հաշիվների հետ:
Պայմանագիրը Հայաստանի համար ցավոտ է լինելու ու գուցե այն ստորագրող Փաշինյանը զրկվի իշխանությունից:
Հենց դա էլ Նիկոլին հեռու է պահում փաստաթուղթ ստորագրելուց. նա փորձում է ժամանակ ձգել՝ թերևս ավելի նախընտրելի համարելով Ալեքսանդրապոլ-2-ի ուրվականը, քան իշխանության կորուստը:
Ցավոք, Փաշինյանը չի գիտակցել, որ Ալեքսանդրապոլ-2-ի ռեժիմը իր համար փակում է անգամ «հումանիտար միջանցքի» ճանապարհը, որովհետև Քոչարյանի համար միևնույն է՝ իշխանության կգա «դավաճան» Փաշինյանին տապալելո՞ւ, թե՞ Հանրապետության փլատակների վրա:
Հայաստանը խիզախ առաջնորդի անհրաժեշտություն ունի, որը կկարողանա պայմանագիր կնքելով ՝ Ալեքսանդրապոլ-2-ը կանխել, հասարակության հետ անկեղծ խոսելով՝ Քոչարյանի «խռովությունը» լուսանցքում թողնել»։