211652_close_icon
views-count47122 դիտում article-date 11:10 11-10-2022

Կրակոցներ Երևանում՝ «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ․ ժամանել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետը

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակովի պողոտա 2 հասցեում գտնվող «Արարատ գինու և կոնյակի» գործարանի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ կրակոցներն արձակել է Երևանի բնակիչ 23-ամյա Կառլեն Ն․-ն, ում րոպեների ընթացքում ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերում են Նորագյուղ թաղամասում, իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Փաստերի ճնշման տակ Կառլեն Ն․-ն խոստովանում է, որ ինքն է կրակոցներ արձակել, իսկ ավտոմեքենայի սրահից էլ ներկայացնում է «Վալտեր» տեսակի ատրճանակը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը պատկանում է Կառլեն Ն․-ի հորը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր