Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
Առաջնության 2-րդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը մրցեց հայկական ծագումով գրոսմայստերի՝ Սամուել Սևյանի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
3-րդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարները 3 շախմատիստներ են՝ 2-ական միավորով՝ Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Հանս Նիմանը:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: