211652_close_icon
views-count13302 դիտում article-date 23:35 07-10-2022

Ավտովթար Լոռու մարզում. 64-ամյա վարորդը ՎԱԶ 21213-ով «Սուրբ Հովհաննես» եկեղեցու ճանապարհին բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 64-ամյա Անդրանիկ Ս-ն իր վարած ՎԱԶ 21213 մակնիշի ավտոմեքենայով Մեծավան գյուղի «Սուրբ Հովհաննես» եկեղեցուն հարակից ճանապարհով ընթանալիս կորցրել է ավտոմեքենայի կաառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անդրանիկ Ս-ն մարմնական վնասվածնքերով տեղափոխվել է «Տաշիր» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։ 

Ժամանել են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հայրապետյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր