Պուտինը չի մասնակցի Եգիպտոսում կայանալիք կլիմային նվիրված խորհրդաժողովին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Եգիպտոսում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովին, որը նվիրված Է լինելու կլիմայի փոփոխություններին:
Այդ մասին, Ria Novosti-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, չի ծրագրում»,- լրագրողների այն հարցին, թե պլանավորում է, արդյոք, ՌԴ նախագահը մասնակցել նոյեմբերին կայանալիք խորհրդաժողովին, պատասխանել է Պեսկովը։