Պուտինը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարի չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա հունվարի 23-26-ը: Այս մասին հայտնում է MK-ն:
Նախագահը չի պլանավորում այցելել տնտեսական համաժողովը,- հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ՌԴ պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Դավոս՝ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի գլխավորությամբ:
Նշենք, որ Համաշխարհային ամենամայա ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ։