105916 դիտում
13:28 06-10-2022
Մարտաֆիլմ հիշեցնող վնասազերծում Արմավիրի մարզում․ ոստիկանները վտանգելով իրենց կյանքը, հմուտ ձևով վնասազերծել են կնոջն սպանած կասկածյալին, վերջինս նռնակ է պայթեցրել․ ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գրիբոյեդով գյուղում է գտնվում այսօր Նուբարաշենում 41-ամյա կնոջն առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը։
Ոստիկաններն իմանալով, որ հնարավոր է՝ նա զինված է, տարհանել են բնակիչներին, ապա բանակցություններ վարել, որպեսզի նա ինքնակամ ներկայանա իրավապահներին։
Մինչ ոստիկանները բանակցություններ էին վարում, կասկածյալը մարտական նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում տան ննջասենյակում եղած գույքն ու տան պատուհանների ապակիները կոտրվել են։
Պայթյունից հետո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մտել են այդ տուն և, մինչ նա փորձում էր այլ գործողություններ կատարել, նրան վնասազերծել են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մամիկոնյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Առավոտ շուտ իմացանք, որ Մեսրոպը Սովետաշենում կնոջը առանձանակի դաժանությամբ սպանել էր, ու դիմել փախուստի։ Ոստիկանները, երևի, տեղեկություններ են ստացել, որ ինքը գտնվում է գյուղում։ Ու ոստիկաններ էին եկել ոչ միայն Վաղարշապատից ու Արմավիրի մարզից, այլ նաև Երևանից։ Էն տեսանք, որ ոստիկանները նրան համոզում էին, որ հանձնվի։ Մեկ էլ որոշ ժամանակ անց ուժեղ պայթյունի ձայն լսեցինք, ու տան ապակիները կոտրվեցին։ Էդ ժամանակ մի քանի ոստիկաններ մտան ու իմացանք, որ կարողացել են, թեպետ իրենց կյանքը վտանգել, բայց հմուտ ձևով վնասազերծել են Մոսրոպին»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կնոջն սպանած և մարտական նռնակ պայթեցրածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մեսրոպ Գևորգյանն է, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի հավանդանոցի բժիշկների հեթապահ խումբը։
Բարեբախտաբար՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ Մ․ Գևորգյանը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ահոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի թիվ 10-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանն ու ոստիկանության Նուբարաշենի բաժնամունքի պետ Կարեն Հակոբյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Տիգրան Հարությունյանն ու Սոնա Պախանյանը։
Ոստիկանների ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գևորգ Բադրյանի և Մկրտիչ Ուրմշատյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական բաժնի պետի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածի հետքեր։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35849 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց