99795 դիտում
18:21 23-12-2023
Մարտաֆիլմ հիշեցնող առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվողի վնասազերծում Արարատի մարզում․ ատրճանակով զինված կասկածյալին ոստիկանները առանց կրակոցի վնասազերծեցին. նրա հանցակից տղան նռնակով հյուրանոցում ինքն իրեն պայթեցրել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Վարդան Վարդանյանի, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լևոն Անտոնյանի և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Տարոն Բարսեղյանի գլխավորությամբ մարտաֆիլմ հիշեցնեղ, առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինված հանցագործի վնասազերծում են իրականացրել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 25-ին, Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողները գտնվում են Փոքր Վեդի գյուղի տներից մեկում։
Անմիջապես գյուղ են մեկնում ոստիկանության ծառայողները ու քանի որ գյուղում փողոցները միմյանց հետ կապված են և տեղեկություն կար, որ կասկածյալները զինված են, տարբեր հատվածներից օպերատիվ խմբերը մոտեցել են կասկածյալների հնարավոր մնալու վայրին։ Հասնելով դեպքի վայր՝ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և կասկածյալներից Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Էդգար Մ․-ն, տեսնելով ոստիկաններին, ատրճանակն ուղղում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Լ․ Անտոնյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ․ Բարսեղյանի վրա։
Մոտ 1 ժամից ավելի ոստիկանները բացատրական աշխատանքներ են կատարում, որպեսզի նա վայր դնի զենքը և ինքնակամ ներկայանա իրենց, սակայն զինված տղամարդը ոչ միայն չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին այլև սկսկում են սպանության սպառնալիքներ տալ ու անընդհատ կրկնում, որ կրակելով սպանելու է մի քանիսին։
Ի վերջո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, քանի որ նա զենքը բերել էր մարտական վիճակի, կարողնում են պրոֆեսիոնալ ձևով՝ առանց կրակոցի, վնասազերծել Էդգար Մ․-ին, ապա տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի վայր ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարրչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերում են ատրճանակը՝ լիցքավորված 6 հատ 9 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով։ Էդգար Մ․-ն ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերված ատրճանակը և փամփուշտները պատկանում են իրեն։
Վերջինս ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Նրան վնասազերծելուց հետո ոստիկանները պարզում են, որ նրա հանցակիցը 27-ամյա Արման Մ․-ն կամ նրա հետ չի եղել, կամ ճողոպրել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց Արման Մ․-ն Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրի հյուրատներից մեկում հայտնաբերվում է մահացած՝ մարտական նռնակի պայթյունից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների կողմից Արարատի մարզում վնասազերծվածն ու Արմավիրի մարզում պայթյունի հետևանքով մահացածը հայր ու որդի են, հայրը 3 տարի եղել է հետախուզման մեջ, իսկ ոստիկաններն էլ հսկայածավալ աշխատանքների արդյուքնում հայտնաբերել են նրանց կողմից ավազակային հարձակմամբ հափշտակված տուժածի Opel մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 22-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրում տղամարդու դի կա։
Ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։
Ահազանգով ժամանել էին նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցի թիվ 305 հյուրատանը՝ բազմոցի դիմաց՝ հատակին, հայտնաբերել էին տղամարդու դի՝ մարմինն ամբողջովին ջնջխված։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպան էր եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը երեկոյան այցելել էր նշված հյուրանոցային համալիր, սնունդ էր պատվիրել, ապա առանձնացել էր իր կողմից պատվիրված սենյակում ու որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել էին նրան մահացած։
Հյուրանոցային համալիրում տեղադրված տեսախցիկները քննիչն առգրավել էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Դիակի մոտ էլ հայտնաբերվել էր կարճափող հրազեն, նռնակի պայթուցիչը, որը հավանաբար նա պայթեցրել էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60633 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ