20169 դիտում
12:33 04-10-2022
Առաջնագծում գտնվող զինվորն իր զինակից ընկերների հետ շնորհավորում է իր պապիկի ծննդյան օրը
Հայոց բանակում իր ծառայությունը կատարող զինվորը, ով այս պահին իր զինակից ընկերների հետ գտնվում է առաջնագծում, շնորհավորում է իր պապիկի՝ Պարույր Բաբայանի ծննդյան օրը, ու պոստերից իր պապիկին է ուղղում մեծն Շիրազի հայտնի «Էքսպրոմտ» բանաստեղծությունը։
«Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:
Սիրելի՛ Պարույր պապիկ, պոստերից ոչ միայն ես՝ քո թոռ Մհերը, այլև իմ հետ ծառայող զինվորներն են շնորհավորում քո ծնունդը։ Դու ինձ համար միշտ եղել ես արդարության խորհրդանիշ։ Ու հիմա այստեղ՝ պոստում միշտ հիշում եմ քո խրատներն ու խոսքերը, որոնց մեջ մեծ տեղ են գրավում մեծն Նժդեհի իմաստուն ու այսօր արդիական խոսքերը։ Կրկին անգամ ես ու իմ զինակից ընկերները շնորհավորում ենք քո ծնունդը։
Քեզ սիրող զինվոր թոռնիկ՝ Վայոց Ձորի մարզից զինվորական ծառայության մեկնած Մհեր Բաբայան»։