1013 դիտում
23:59 02-10-2022
Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները և լիարժեք հայաթափումը. թուրքագետ Վարուժան Գեղամյան
Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները և լիարժեք հայաթափումը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Հավանաբար տեսել եք հայերի հանդեպ թուրքերի իրականացրած հերթական ցեղասպանության նոր դրվագները. չեմ տարածում, որ չտեսնեք, թե մեզ` հայերին ոնց են ուղիղ եթերում գլխատում «21-րդ դարի միջազգային ստանդարտներին համապատասխան»:
Սրան զուգահեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը հենց հիմա այդ ցեղասպանությունն իրականացրածների հետ բանակցության սեղանին, որով Ադրբեջանի նոր ցեղասպանությանն են հանձնելու Արցախի հայերին, իսկ ՀՀ-ն զրկելու են պաշտպանվելու հնաուավորությունից:
Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղասպանությունները և լիարժեք հայաթափումը:
Միակ ձևը կապիտուլյանտների հեռացումն է. իրենք մեզ չեն պաշտպանելու թուրքից, իրենք թուրքի հետ պայմանավորվելու են ու ձեռքի հետ էլ «կոչ անեն միջազգային հանրությանը»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
643 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
856 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր