211652_close_icon
views-count1645 դիտում article-date 23:14 01-10-2022

Ֆրանսիան կարող է Ուկրաինային 12 նոր Caesar հաուբից մատակարարել

Ֆրանսիան կարող է Ուկրաինային մինչեւ տասներկու նոր Caesar հաուբից մատակարարել, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել Դանիայի համար, գրում է ֆրանսիական Le Monde թերթը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ թեեւ Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային, այս մատակարարման մանրամասները «նախատեսված չեն հրապարակման համար»:

Պարբերականը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին շաբաթներին այդ թեման քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։

Փարիզն արդեն Կիեւին է փոխանցել ֆրանսիական Nexter խմբի արտադրության 18 Caesar հաուբից: Զենքը ֆրանսիական բանակի պահեստներից է հավաքվել։

Նմանատիպ նյութեր