211652_close_icon
views-count4657 դիտում article-date 13:32 30-12-2015

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն. տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը և Տարոն Ոսկանյանն այսօր այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն: Անցնելով տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներով և մեկ առ մեկ զրուցելով երեխաների հետ, տղաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվերների փաթեթները հանձնեցին երեխաներին, լուսանկարվեցին, զրուցեցին նրանց հետ, ինքնագրերով լուսանկարներ նվիրեցին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ավելի քան մեկ ժամ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացրին այն երեխաների հետ, որոնք ամանորի գիշերը դիմավորելու են բժշկական կենտրոնում: Հավաքականի տղաներին միացան նաև «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք «Ժպիտ մանուկներին» ծրագրի շրջանակներում հիվանդանոցում էին նույն առաքելությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր