211652_close_icon
views-count2305 դիտում article-date 18:55 25-09-2022

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին քվեարկել է ընտրողների 40.36 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 95 հազար 545 ընտրող: Սա քվեարկության իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 40.36 տոկոսն է կազմում, տեղեկացնում է ԿԸՀ-ն:

Ամենաակտիվը Քաջարանն է՝ 70.18 տոկոս մասնակցությամբ, ընտրություններին ամենաքիչը այս ժամի դրությամբ մասնակցում են Ջրվեժում` 19.14 տոկոս:

Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում` մեծամասնական ընտրակարգով: Այստեղ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք:

Նմանատիպ նյութեր