35626 դիտում
11:22 23-09-2022
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 22-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է ձիուն, այնուհետև՝ արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, 5 վիրավորների մեջ կան երեխաներ, 3-ը ծայրահեղ ծանր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Շիրազ Հ-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել է ձիուն, այնուհետև արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Շիրազ Հ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լաուրա Գ-ն, 17-ամյա Վլադիմիր Գ-ն, 16-ամյա Մերի Գ-ն, 8-ամյա Վարդուհի Գ-ն և ՌԴ քաղաքացի՝ 24-ամյա Արտակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա. Մխեյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ովքեր Սևանի բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2191 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)