2086 դիտում
16:21 22-09-2022
Հարց և առաջարկ ՊՆ-ին. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան էլ մերժենք այս իշխանությանը, այնուամենայնիվ մենք մեր բանակի կողքին ենք ամեն պահ և ամեն ինչով: Ուստի, առանց տրվելու մանրամասների, ուղղակի առաջարկ. Ամեն րոպե տարբեր խմբեր տարատեսակ օգնություն են հասցնում դիրքեր ու սահմանապահ գյուղեր, ամեն մարդ գնում է այնտեղ, որտեղ բարեկամ ունի, կամ որտեղից իրեն օգնության կանչ են տալիս: Ինչու դա չի անում պետությունը, կխոսենք հետո, բայց այս պահին կարևոր է, շատ կարևոր, որ այդ ամբողջ օգնությունը, որը մեր ժողովուրդը տվել և տալիս է բանակին հստակ համակարգվի:
Հետևաբար, առաջարկում եմ ձևավորել հանրության շրջանում վստահություն ունեցող մարդկանցից կամ զոհվածների ծնողներից մի հանձնախումբ, որը կապող օղակ կհանդիսանա ՊՆ-ի և այդ օգնող և կարիք ունեցող խմբերի միջև և հստակ կկարգավորի հավասարաչափ ապահովում սահմանի յուրաքանչյուր հատվածում կռվող զորքին կամ գյուղացիներին:
Հանկարծ չգրեք բանակն ամեն ինչ ունի, կամ այդ մասին մի խոսեք, թշնամին չիմանա, թշնամին այնպես է մտել մեր տուն ու այնքան մոտ է մեր դիրքերին, որ կարող է նկատել ու նկարել զինվորի առօրյան իր ողջ մանրամասներով, կամ եթե բանակն ամեն ինչ ունի էլ ու ճիշտ չի կարողանում բաշխումը կազմակերպել, ապա մենք պատրաստ ենք օգնել նաև դրանում, բացի դրանից ժամանակն է նաև, որ ժողովուրդը սովորի ոչ միայն օգնել, այլ նաև հաշվետվություն պահանջել: Ի վերջո, պատրաստ լինել նշանակում է ապահովել հաղթանակի մեծ մասը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
67564 դիտում
09:31 07-11-2020
Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է եւ վտանգավոր. Կարին Տոնոյան
19081 դիտում
11:35 09-11-2020
Հայ ասպետս տվեց իր երկրորդ որդուն. Կարին Տոնոյան
Այս բաժնից
268 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
349 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար
898 դիտում
15:45 25-10-2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին